Վրաստանի նախագահը մեկնել է Աջարիա՝ ծանոթանալու տարերային աղետի հետևանքներին
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր մեկնել է Աջարիա, որտեղ սեպտեմբերի 20-21-ը տեղացած հորդառատ անձրևները հսկայական վնաս են հասցրել, հաղորդում է Georgia Online-ը:
Վրաստանի նախագահի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահը տեղում ծանոթանալու է աղետի հետևանքներին:
Սեպտեմբերի 20-ին տեղացած անձրևները հեղեղել են Բաթումի փողոցները և բնակելի շենքերի նկուղները: Ներկա պահին իրավիճակը կայունացել է, չնայած համապատասխան ծառայությունները շարունակում են շենքերի նկուղներից ջուրն արտամղելու աշխատանքները: Անձրևների հետևանքով ակտիվացել են Քոբուլեթի և Խելվաչաուրի շրջանների սողանքային գոտիները: Հատուկ հանձնաժողովը հաշվարկում է վնասի չափը: