64059 դիտում
11:53 25-06-2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շտապ մեկնել է Արթիկ՝ տեղում ծանոթանալու աղետի պատճառած վնասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հունիսի 25-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելում է Շիրակի մարզ:
Ինչպես Շիրակի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետը տեղում ծանոթանալու է Արթիկ քաղաքում երեկ տեղի ունեցած արտակարգ իրավիճակին, ինչի պատճառով ջրհեղեղն ավերածություններ ու մեծ վնասներ է պատճառել արթիկցիներին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարչապետին ուղեկցում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
***
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարչապետ Հ. Աբրահամյանը, նախարարներ Ա. Երիցյանը, Դ. Լոքյանը, Ն. Սարգսյանը և Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը Հ. Աբրահամյանի ուղեկցությամբ տեղում ծանոթացան աղետի հետևանքով առաջացած վնասներին:
Գրեթե բոլոր վայրերը վարչապետն անձամբ այցելեց՝ մի քանի ժամ ոտքով շրջելով աղետի վայրում, այդ թվում՝ մանկապարտեզում, դպրոցում, որից հետո վարչապետը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց Արթիկի քաղաքապետարանում:
Ինչպես ավելի վաղ Արթիկից [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/24/88813/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 24-ին, 4 ժամից ավելի էր` Արթիկ քաղաքում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Սելավատարի փլուզման պատաճառով գետը տակնուվրա էր արել մի ամբոջ թաղամասի տներ, գոմեր, ինչի հետևանքով էլ մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, տնային կենդանիներ էին սատկել: Գետը ավերել էր բազմաթիվ տներ: Մարդաբոյ ապառաժ քարերը վնասել էին նաև մարդկանց ավտոմեքենաները: Դեպքի վայր էին ժամանել Շիրակի մարզի փրկարարները` մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Քաղաքացիները Շիրակի մարզի փրկարարների հետ աշխատանքներ էին կատարում` պարզելու համար, թե արդյո՞ք մարդկային կորուստներ կան, թե՞ ոչ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ աղետի վայր էր ժամանել նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը, Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը և պաշտոնատար այլ անձինք:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
Նմանատիպ նյութեր
1729 դիտում
17:28 22-09-2014
Վրաստանի նախագահը մեկնել է Աջարիա՝ ծանոթանալու տարերային աղետի հետևանքներին
Այս բաժնից
12742 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ