Էբոլա վիրուսից մահացածների քանակը հասել է 2793-ի
Էբոլա վիրուսից մահացածների քանակը հասել է 2793-ի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՀԿ-ին:
Ավելի վաղ մահացածների թիվը 2622 էր:
ԱՀԿ-ից նաև հայտնել են, որ վիրուսով վարակվածների թիվը 5335-ից հասել է 5762-ի: