Էբոլա վիրուսից մահացածների թիվը հասել է 2400-ի: Այս մասին տեղեկանում ենք Reuters գործակալությունից, որը հղում է կատարում ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) գլխավոր տնօրեն Մարգարիտ Չանին:
ԱՀԿ-ի տվյալներով՝ էբոլան շարունակում է տարածվել Աֆրիկայի արևմուտքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ էբոլա վիրուսից մահացել է 2296 մարդ: