Աֆրիկայի արևմուտքում էբոլա դողէրոցքի հետևանքով զոհերի թիվը հասել է 2105֊ի։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։
Ըստ աղբյուրի խոսքերի՝ առավել շատ տուժած 3 պետություններում էբոլա վիրուսով վարակված է ավելի քան 4 հազար մարդ։
Գվինեայում, Սիրերա Լեոնում և Լիբերիայում դողէրոցքից մահացել է 2097 մարդ, բացի այդ գրանցվել է 3944 վարակման դեպք։ Այդ տվյալներում ներառված չեն Նիգերիայի, Սենեգալի և ԿԴՀ֊ի հիվանդները։