«Happy Ejmiatsin». նոր տեսահոլովակ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի թոռնուհու մասնակցությամբ. տեսանյութ
Աշխարհում տարածում գտած և քաղաքներին նվիրված տեսահոլովակների շարքը համալրեց նաեւ «Հեփի Էջմիածնը»: Տեսահալովակում ներկայացվում են քաղաքի տեսարժան վայրերը, տարեց եւ փոքրիկ էջմիածինցիները, արվեստագետները, մտավորականները, ոստիկանները, ուսանողական խորհուրդը, մշակույթի տան սաները:
Ի դեպ, տեսահոլովակում նկարահանվել է նաեւ ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի թոռնուհին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դուստրը՝ Մշակույթի տան սան Էլիան: Տեսահոլովակում նկարահանվել է նաեւ քաղաքապետը Կարեն Գրիգորյանը՝ իր աշխատակազմի հետ:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է դրական զգացողություններ առաջացնող այդ տեսահոլովակը: