3156 դիտում
12:14 22-09-2014
99 կաթսա հարիսա ՝ Մուսալեռի հերոսամարտի 99-ամյակի առթիվ. տեսանյութ
Խաչվերաց տոնին հաջորդող կիրակի օրը մուսալեռցիները շտապում են Մուսալեռի հուշահամալիր: Վաղ առավոտից այստեղ սկսվում է մեծ տոնախմբություն և ի նշան հաղթանակի թմբուկ են զարկում:
1915թ-ին հայերին ոչնչացնելու թուրքական ծրագիրը ստիպեց Թուրքիայի տարածքում գտնվող 5 հայկական գյուղերի բնակիչներին բարձրանալ դեպի Մուսա լեռան գագաթը: Հայոց պատմության ամենանշանակալից հերոսամարտերից մեկի մասնակիցը Սարգիս Զեթլյանի պապն է եղել, իսկ հոր նախաձեռնությամբ՝ 1962 թ-ից նշվում է Մուսա լեռան հերոսամարտի տարելիցը: Սարգիս Զեթլյանը կրում է 1885թ-ին պատրաստված և Մուսա լեռի հաղթանակները ավետող թմբուկներից մեկը, ասում է, արդեն 30 տարի է մասնակցում է տոնախմբությանը և հպարտությամբ զարկում պապից ժառանգած այս գործիքը:
Հարիսան էլ իր խորհուրդն ունի, աստիճանաբար Մուսա լեռ բարձրացող աշխարհայիններին կանայք կերակրել են ձավարի ու գառան մսի շիլայով: Այս տարի 25 գառ է մորթվել և 99 կաթսա հարիսա պատրաստվել: Նույնիսկ կաթսաների թիվը պատահական չէ:
Ըստ մուսալեռցիների, նախկինում պատրաստվել է 40 կաթսա հարիսա , որը խորհրդանշում էր պաշտպանական 40 օրերի թիվը: 1976թ-ին, երբ կառուցվեց Մուսալեռի հուշահամալիրը, որոշվեց հարիսայի կաթսաների թիվը պայմանավորել հաղթանակի տարեդարձով: Ավանդույթի համաձայն եփված հարիսան բաժանվում է տոնախմբության բոլոր մասնակիցներին:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34009]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18838 դիտում
19:45 11-09-2016
Ավանդապատում այն մասին, թե որտեղից է առաջացել «Հարիսա» կերակուրի անվանումը
14215 դիտում
20:36 27-05-2018
Վանաձորում մեծ շուքով նշվեց Ղարաքիլիսայի հերոսամարտի 100-ամյակի տոնակատարությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
484 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1279 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
766 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր