6419 դիտում
15:54 20-09-2014
Երևանում ՌԴ քաղաքացին Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 20֊ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09․00֊ի սահմաններում Աճառյան փողոցում Երևանի բնակիչ 27֊ամյա Խաչատուր Մկրտչյանը, ով ՌԴ քաղաքացի է, իր վարած Toyota մակնիշի 60 AM 999 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Ավան 14 փողոցի բնակիչ 55֊ամյա Էդուարդ Զախարյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից դեպքի վայր են ժամանել ՃՈ 1֊ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գրիգոր Թամոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնահարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48402 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը