211652_close_icon

Դոնեցկում կրկին պայթյուններ են հնչում

views-count1403 դիտում article-date 23:58 19-09-2014
Դոնեցկի բնակիչները հայտնել են, որ քաղաքում պայթյունների ձայներ են լսվում։ Այս մասին ասվում է քաղխորհրդի կայքում։ «Սեպտեմբերի 19֊ի օրվա առաջին կեսը Դոնեցկում անհանգիստ է անցել։ Պետրովսկի, Կիրովսկի, Կույբիշևսկի շրջանների բնակիչները հայտնել են ծանր հրետանուց արձակվող ձայների և պայթյունների մասին»,֊ նշվում է հաղորդագրությունում։ Ավելի վաղ հայտնել էին, որ Դոնեցկում գիշերային գնդակոծման ժամանակ 1 խաղաղ բնակիչ է զոհվել։

Նմանատիպ նյութեր