211652_close_icon
views-count1453 դիտում article-date 16:55 19-09-2014

Չեչեններին վերստին սկսել են զորակոչել ռուսական բանակ

Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ բազմաթիվ տարիների ընթացքում առաջին անգամ ռուսական բանակ են զորակոչվել չեչեն նորակոչիկները: Այդ մասին պայմանավորվել են Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, և Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը: Առաջին 500 չեչեն երիտասարդները ռուսական բանակում կսկսեն ծառայել այս տարի: Այս մասին իրբ բոլգում գրել է Կադիրովը, սակայն ՌԴ ՊՆ-ն պաշտոնապես դեռ չի հաստատել տեղեկությունը: Սրանից առաջ Կադիրովը համառորեն պնդել է, որ չեչեններին նույնպես զորակոչեն ռուսական բանակ, ինչը դադարեցվել է դեռևս 1990-ական թվականներին:

Նմանատիպ նյութեր