211652_close_icon
views-count1383 դիտում article-date 12:17 18-09-2021

Արայիկ Հարությունյանն ընդունել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի  ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին: Այս մասին հայտնումեն ԱՀ նախագահի աշխատակազմից:

Քննարկվել են բուհական ոլորտում համագործակցության զարգացման հարցեր: Երկրի ղեկավարը ողջունել է նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի կողմից համատեղ Ասկերանի շրջանի Դահրավ համայնքի վարչական տարածքում իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին մասնակցելու ԵՊՀ նախաձեռնությունը՝ այդպիսով ևս մեկ տեղահանված ընտանիքի բնակարանով ապահովելու համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ Երևանի պետական համալսարանը պատրաստվում է  նոր ծրագրեր իրականացնել Արցախի պետական համալսարանի հետ, իսկ «100 տուն Արցախում» նախագծին մասնակցելու գաղափարն առաջին հերթին  հայ ժողովրդի միասնականությունն է խորհրդանշում, և Արցախը հայկական պահելն այլընտրանք չունի:

Նմանատիպ նյութեր