1628 դիտում
16:51 29-07-2016
Հովհաննես Թոքմաջյանը նշանակվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր
Հուլիսի 29-ին հրավիրվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը` վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:
Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը նիստում ներկայացրել է համալսարանի ռազմավարական ծրագիրը առաջիկա տարիների համար: Անդրադառնալով կրթօջախի զարգացման հիմնական նպատակներին, խնդիրներին և դրանց իրականացման ուղղություններին՝ Հ. Թոքմաջյանը կարևորել է որակյալ ուսուցման ապահովման, հետազոտական աշխատանքի իրականացման, միջազգային ճանաչման, կրթական մեթոդների բազմակողմանիության և ազատականացման հարցերը: Ըստ նրա՝ շուրջ 400 ուսանող ունեցող համալսարանի հիմնական առաքելությունը միջազգային չափանիշներին համապատասխան և Արցախի տնտեսական պահանջները բավարարող մասնագետների պատրաստումն է:
Ծրագիրը հավանության արժանացնելուց հետո` խորհրդի անդամներն անցան օրակարգային երկրորդ՝ ռեկտորի ընտրության հարցին: Փակ գաղտնի քվեարկությամբ` 15 կողմ ձայնով Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր է ընտրվել Հովհաննես Թոքմաջյանը: Շնորհավորելով նորընտիր ռեկտորին՝ նիստի մասնակիցները նրան մաղթել են հաջողություններ ստանձնած պարտականությունների կատարման ընթացքում:
Իր խոսքում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետ Արայիկ Հարությունյանը մեծապես կարևորել է համալսարանի դերը Արցախի տնտեսության և կրթական համակարգի հետագա զարգացման գործում: Նա խորհուրդ է տվել կրթօջախի ղեկավարությանը չհրապուրվել ուսանողների քանակով, այլ ցանկացած ձեռնարկման հիմքում դնել որակը, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր ստանալ ակնկալվող արդյունքը:
Նիստում հաստատվել է համալսարանի կառուցվածքը. այն կունենա երկու պրոռեկտոր և կգործի 8 ամբիոնով: Խոհրդի անդամների կողմից համալսարանի նախահաշիվն ընդունվել է ի գիտություն և հաստատվել հաստիքացուցակը: Տեղեկատվություն է հաղորդվել նաև պրոֆեսորադասախոսական կազմի ամսական բազային աշխատավարձի տեսակարար ցուցանիշների մասին: Խորհուրդը հաստատել է Երևան քաղաքում համալսարանի ներկայացուցչության կանոնադրությունը:
Նիստի ավարտին քննարկվել են նաև կրթօջախի հետագա գործունեության արդյունավետության հետ կապված այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
3142 դիտում
15:44 19-09-2014
ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը տուժող է ճանաչվել
1275 դիտում
12:03 07-05-2022
Արցախի նախագահն ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին
1443 դիտում
23:50 23-04-2014
Սնոուդենը նշանակվել է Գլազգոյի համալսարանի ռեկտոր
Այս բաժնից
574 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
598 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1213 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN