Քեմերոնը խոստացել է ոչնչացնել «Իսլամական պետությունը»
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ մտադիր է գործարկել առկա բոլոր միջոցները` ազատելու համար «Իսլամական պետության» պատանդներին և ոչնչացնելու համար այդ խմբավորումը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Այս մասին նա հայտարարել է երկրի բանակի ու հետախուզության ղեկավարության հետ հանդիպումից հետո, որում քննարկվել է «Իսլամական պետության» զինյալների կողմից բրիտանացի Ալան Հենինգի սպանությունը: Հենինգի սպանության տեսանյութը համացանցում հայտնվել է երեկ: Նրան Սիրիայում գերեվարել էին 2013 թվականի դեկտեմբերին: