211652_close_icon
views-count2210 դիտում article-date 10:39 19-09-2014

Սյունիքի մարզպետի նշանակման հարցը կորոշվի հաջորդ շաբաթ. Ժամանակ

«Ժամանակ»-ի տեղեկությունններով՝ Սյունիքի մարզպետի նշանակման հարցը կորոշվի հաջորդ շաբաթ՝ հինգշաբթի օրը, կառավարության նիստում: «Այդ հարցը երեկվա նիստում չի որոշվել միայն մի պատճառով, որպեսզի անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին ընդառաջ անհարկի շահարկումներ և աղմուկ չբարձրանա, քանի որ ակնհայտ է, որ Սուրիկ Խաչատյանի նշանակումն անարձագանք չի մնալու: Կառավարության և երկրի ղեկավարները որոշել են հարամ չանել անկախության տոնն ու սյունեցիների (և ոչ միայն) տրամադրությունը»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր