Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի հետագա պաշտոնավարման հարցը կորոշվի այս շաբաթ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Այս շաբաթ կորոշվի՝ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը շարունակելու է աշխատել որպես արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, թե՞ ոչ։
Թեև նա պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի՝ ԱԻ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո «Ժամանակ»-ի հետ զրույցում վստահորեն ասել էր, թե ինքը շարունակելու է նոր նախարարի հետ շենացնել ԱԻՆ-ը, սակայն Դավիթ Տոնոյանը սկսել է նախարարությունը համալրել իր մարդկանցով, որոնց հետ միասին աշխատելու փորձ ունի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]