2564 դիտում
10:48 09-08-2020
Ուսանողները, ովքեր ընդունվել են արտասահմանյան ԲՈՒՀ, չեն կարողանում մեկնել, քանի որ ՀՀ-ն դասվում է արտակարգ դրության մեջ գտնվող երկրների ցանկում․ Էդմոն Մարուքյան
Մեծ քանակությամբ ուսանողներ են դիմում մեզ և բարձրաձայնում արտակարգ դրության ռեժիմի և համավարակի դեմ պայքարի ոչ արդյունավետության պատճառով իրենց կրթական իրավունքի իրացման խնդիրների մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԼՀԿ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա մասնավորապես գրել է․
«Այն ուսանողներն, ովքեր ընդունվել են արտասահմանյան ԲՈՒՀ֊եր, այդ թվում՝ բարձր հեղինակություն ունեցող, այսօր չեն կարողանում ստանալ վիզա և չեն կարողանում մեկնել այդ ԲՈՒՀ֊երի երկրներ նաև այն պատճառով, որ Հայաստանը դասվում է արտակարգ դրության մեջ գտնվող երկրների ցանկում։
Հեռավար կրթությունը մեր ԲՈՒՀ֊երում արդեն ցույց է տվել և շարունակում է ցույց տալ իր անարդյունավետությունը նաև այն պատճառով, որ մենք պատրաստ չէինք թե՛ տեխնիկապես, թե՛ կազմակերպչական առումով և թե՛ հոգեբանորեն։ Արդյունքում առկա են մեծ քանակությամբ դժգոհություններ և՛ ուսանողների, և՛ դասավանդողների մոտ։
Ի վերջո, կրթական բնագավառում առկա բազմաթիվ խնդիրները ևս մի մեծ փնջով չավելացնելու համար անհրաժեշտ է բացել կրթական հաստատությունները, սահմանել ուսումնական գործընթացի հակահամաճարակային խիստ կանոններ և չվնասել կրթության համակարգի՝ առանց այն էլ ոչ բարվոք վիճակին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7325 դիտում
20:26 05-08-2020
«Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է. Էդմոն Մարուքյան
Այս բաժնից
970 դիտում
18:45 15-01-2025
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը
964 դիտում
18:33 15-01-2025
Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել
517 դիտում
18:12 15-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար