ՀՅԴ-ն պատրաստվում է առաջիկայում կրկին իշխանության մա՞ս կազմել. ՉԻ
«ՀՅԴ-ն պատրաստվում է առաջիկայում կրկին իշխանության մաս կազմել: Ինչպես պնդում են «ՉԻ» լավատեղյակ աղբյուրները, այս անգամ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիա չեն կնքի, այլ դաշնակցականները կհայտարարեն, որ եկել են օգնելու կառավարությանը՝ իբր «լուծելու համար ժողովրդի առաջ ծառացած խնդիրները» և կստանձնեն 2-3 նախարարական պորտֆել»,- գրում է «ՉԻ»-ն և հավելում.
«Նույն աղբյուրների պնդմամբ՝ ՀՅԴ-ն կառավարությանը պատրաստվում է օգնության հասնել հունվարին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: