Հայաստանում ուզում են «մայդա՞ն» հասունացնել. Առավոտ
«Ժամանակ առ ժամանակ լսում եմ, թե «որոշակի ուժեր» Հայաստանում ուզում են «մայդան» հասունացնել: Սովորաբար դա ասում են Ռուսասատանի ներկայացուցիչները կամ նրանց հայաստանյան երկրպագուները, հետևաբար նրանց ակնարկներն ուղղված են Արևմուտքին:
Երբեմն հակառակ կողմից էլ են նման բան ասում, բայց դա խելքին մոտիկ չէ՝ Ռուսաստանը «մայդաններ» չի կազմակերպում, եթե Հայաստանում իր համար անընդունելի իշխանություն լինի, նա «քսի» կտա Ադրբեջանին, և հնարավոր պատերազմի դեպքում կարող է այնպիսի քաոս ստեղծվել, որ շատ հնարավոր է, այստեղ իշխանափոխություն լինի»,- գրում է «Առավոտ»-ը և հավելում.
««Մայդանական» կամ, ինչպես սիրում են ռուսաստանցի և ռուսամետ քաղաքագետներն ասել՝ «գունավոր հեղափոխություն» կարող է անել միայն Արևմուտքը: Ենթադրենք դա այս կամ այն պատճառով շատ պետք է: Բայց այդպիսի հեղափոխության համար պետք են հեղափոխական զանգվածներ: Հայաստանի Երրորդ հանրապետության պատմությունը ցույց է տալիս, որ դրանք ասպարեզ են դուրս գալիս միայն մի դեպքում՝ կեղծված նախագահական ընտրություններից հետո:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: