Գործընկերներիցս մեկը մի քանի օր առաջ խորհուրդ տվեց, որ նայեմ Աթիվի-ով սկսվող նոր սերիալը: Քանի որ գիտեր, որ ես սերիալ նայող չեմ, ասում էր, որ դա սերիալ չի, այլ բազմասերիանոց ֆիլմ, հետն էլ կրիմինալ դրամա:
Մտածում էի, որ ինչ կինո էլ նկարած լինեն, էդքան համբերություն չեմ ունենա անգամ մի սերիան մինչև վերջ նայեմ, քանի որ ինչքան սերիալ եմ տեսել սաղ ձանձրացնող, իրար նման են եղել:
Փառք Աստծո, ես երկու օրը պատահարները շատ չեն, ու առաջին երկու սերիաները հասցրել եմ դիտել: Միանգամից ասեմ, որ զարմացած եմ: Նախ "Խաչվող հետքեր" կոչվող ֆիլմի առաջին սերիան էնքան հագեցած էր, որ ուրիշ սերիալում էդ ամենը մի երեք սերիա կգնար: Հետո էլ պատմությունն ա շատ հետաքրքիր: Սովետի տարիներին փող կեղծածի մասին ա, որի աղջկան պատանդ են վերցնում, ու ստիպում դոլար կեղծել:
Մի խոսքով, սկիզբը շատ դուրս եկավ, անձամբ ես շարունակությունն էլ եմ նայելու: Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս նայել: Իրոք սա սերիալ չի, այլ բազմասերիա կինո: