Հայկական տոլման հայտնվել է ադրբեջանական բանակի չոր օրապահիկում
                        Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ խոշոր զորավարժություններում, որոնք անց են կացվում այս օրերին Ադրբեջանում, զինվորների չոր օրապահիկում ընդգրկել է հայկական տոլման: 
Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ ասվում է,  հայկական այս ճաշատեսակը տրվելու է պահածոյացված տեսքով՝ սմբուկի, լոլիկի, բուլղարական պղպեղի և կաղամբի մեջ փաթաթված, որն էլ նրանց սննդակարգն ավելի հարուստ և օգտակար կդարձնի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

