1042 դիտում
14:43 17-09-2014
ՀՀ ԱԻՆ-ը և ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակը համատեղ աշխատաժողով են անցկացրել. ֆոտոշարք
Սեպտեմբերի 16-17-ը ՀՀ ԱԻ նախարարությունը, ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի հետ համատեղ, անցկացնում է «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը, ազգային աջակցության իրականացումը և միջազգային ուժերի հետ համագործակցությունը» թեմայով աշխատաժողով:
Մասնակցում էին ՀՀ կառավարման մարմինների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի խնդիրներին քաջատեղյակ միջազգային կազմակերպությունների փորձագետներ:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը: Ողջունելով ներկաներին և կարևորելով նման միջոցառումների անցկացումը` Ս. Ազարյանը մասնավորապես նշեց.
- Մենք կարևորում ենք սեյսմիկ անվտանգության խնդիրը, քանի որ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի վերքը դեռ չի սպիացել: Փորձը ցույց է տալիս, որ աղետների հետևանքների վերացման համար ավելի շատ միջոցներ են ծախսվում, քան կանխարգելիչ միջոցառումների համար: Հայաստանում այդ ուղղությամբ զգալի աշխատանք է արված` ԱԻՆ-ում հիմնվել է սերվերային կենտրոն, վերանորոգվում են Գառնու դիտարանն ու Ստեփանակերտի այլընտրանքային օդանավակայանը, ամբողջությամբ վերազինվել է ճգնաժամային կառավարման կենտրոնը, նման կենտրոններ են ստեղծվում նաև մարզերում: Սակայն որքան էլ ԱԻ նախարարությունը հզոր լինի, այն չի կարող միայնակ դիմակայել նման աղետներին: Վստահ եմ, որ այս աշխատաժողովը կօգնի երկուստեք օգտակար հարուստ փորձի փոխանակում կատարել: Բոլորիս մաղթում եմ արգասաբեր աշխատանք:
ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչ Ջասթին Ռաթլեջն իր ողջույնի խոսքում ընդգծեց Հայաստան-Կանզաս համագործակցության բարձր մակարդակը և համոզմունք հայտնեց, որ այն շարունակական կլինի:
Աշխատաժողովի մասնակիցների զեկույցները հիմնականում վերաբերում էին ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանին, Սպիակի երկրաշարժի դասերին, սեյսմակայուն շինարարության հիմնախնդիրներին, աղետների հետևանքների վերացման գործում հասարակության դերին, երկրատեղեկատվական համակարգերին, օպերատիվ կառավարմանը, աղետների ժամանակ բնակչության իրազեկմանն ու հասարակայնության հետ կապերին:
ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի, Կանզասի ազգային գվարդիայի և ԱԻ կառավարման նահանգային ստորաբաժանման ներկայացուցիչները կիսվեցին իրենց փորձով, ներկայացրեցին երկրաշարժերի ժամանակ, դրանցից առաջ և հետո իրականացվող գործողությունները:
Զեկույցներով հանդես եկան նաև ԱՌՆԱՊ հիմնադրամի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, Կարմիր խաչի և կարմիր մահիկի գրասենյակի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները:
Աշխատաժողովի ընթացքում Միացյալ Նահանգների և միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ արդյունավետ քննարկումները շատ օգտակար էին ոլորտում առկա բազմաթիվ խնդիների լուծման համար` հաշվի առնելով երկրաշարժերի արձագանքման հետ կապված միջազգային հարուստ փորձը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2580 դիտում
17:15 17-07-2021
ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ կազմակերպվում է «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» աշխատաժողով
1605 դիտում
15:21 13-09-2016
ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակը, ԵԱՀԿ-ն և ABA-ն համատեղ անցկացրել են ՀՀ քրեական օրենսգրքի նախագծին քննարկումներ
Այս բաժնից
880 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
472 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
727 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը