«Բոինգի» կործանումն օգտագործել են Ռուսաստանի դեմ սեկտորային պատժամիջոցներ հրահրելու համար. Լավրով
ZN.UA-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ մալայզիական «Բոինգի» կործանումն օգտագործել են միջազգային լարվածություն սրելու, ճնշում գործադրելու և Ռուսաստանի դեմ սեկտորային պատժամիջոցներ հրահրելու համար:
Ըստ Լավրովի՝ մի շարք երկրներ հատուկ խանդավառություն չեն ցուցաբերում ավիաաղետի թափանցիկ ու հաշվետու հետաքննության հարցում:
Լավրովը նաև կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինան մղում է դեպի երկրի արևելքի հակամարտության ուժային լուծում: