ՌԴ-ն անպատասխան չի թողնի Կանադայի սահմանած պատժամիջոցների հերթական փաթեթը
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ իրենք ուսումնասիրելու են ՌԴ-ի դեմ Կանադայի սահմանած պատժամիջոցների հերթական փաթեթը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Հաղորդվում է, որ Կանադան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնել է երեկ: «Սև ցուցակում» ընդգրկվել է «Սբերբանկը», ինչպես նաև ռազմական արդյունաբերության 5 ձեռնարկություն և 4 բարձրաստիճան զինվորական:
Ռյաբկովն ընդգծել է, որ իրենք անպատասխան չեն թողնի այդ անընդունելի գործողությունը: