Թուրքիան հայտարարել է, որ անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի պատժամիջոցները
Թուրքիան պատրաստ է պատասխան տալ ԱՄՆ-ի ցանկացած պատժամիջոցներին, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշոօղլուն՝ գերմանական Zeit թերթի տված հարցազրույցում։
«Եթե նրանք ուզում են պատժել Թուրքիային, ապա Թուրքիան, ի տարբերություն Ռուսաստանի և այլ երկրների, այլ կերպ կարձագանքի դրանց»,-ասել է նա։
Ավելի վաղ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Քերթիս Սքափարրոթթին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հուսով է՝ Թուրքիան կհրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռք բերելու գաղափարից և նախազգուշացրել էր, որ նման գործարքն անհետևանք չի մնա Անկարայի համար։