211652_close_icon

Լևոն Հայրապետյանի վստահված անձը նախապես իմացել է, թե ինչ է սպասվում կայանալիք դատական նիստի ընթացքում. Ժամանակ

views-count1679 դիտում article-date 12:02 17-09-2014
«Մոսկվայում ձերբակալված հայ գործարար Լևոն Հայրապետյանի ընկերն ու վստահված անձը՝ Նիցցայում բնակվող Մացակ Փոլադյանը, մեզ ասաց, որ ինքը երեք օր անցկացրել է Մոսկվայում և նախապես իմացել է, թե ինչ է սպասվում կայանալիք դատական նիստի ընթացքում: «Ես երեք օր է՝ Մոսկվայում էի, դատի օրից մեկ օր առաջ եմ վերադարձել Ֆրանսիա, նույնիսկ այնտեղ մեր ընկերները հարցնում էին՝ չե՞ս ուզում մեկ օր էլ մնալ՝ դատին ներկա լինես, ես էլ հրաժարվեցի: Պատկերացրեք այդ թատրոնը, բեմադրությունը, ռեժիսորը, ամեն ինչ նախօրոք կար, ստորակետերով գիտեի, իմ մնալն ու այդ անհաջող թատրոնը դիտելն անիմաստ էր»,- գրում է «Ժամանակ»-ը և հավելում. «Նրա դիտարկմամբ՝ նպատակը շատ հստակ է՝ Լևոն Գուրգենիչին այնտեղ ֆիզիկապես ոչնչացնել. «Այդ հիվանդություններով նրան վաղուց պետք է հիվանդանոց տեղափոխած լինեին, բայց նույնիսկ դա չեն անում: Ամեն ինչ շատ հստակ է»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր