Գերմանիայի և Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականների մարզիչները նախապես իմացել են ահաբեկչության մասին. The New York Times
Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների մարզիչներին օպերատիվորեն զգուշացրել են Փարիզում ահաբեկչության մասին: Հիշեցնենք՝ նոյեմբերի 13-ին Փարիզի Stade de France մարզադաշտում Ֆրանսիա-Գերմանիա ընկերային խաղի ժամանակ մարզադաշտի մոտ ահաբեկչություն էր տեղի ունեցել, ինչի և ևս մի քանի պայթյունների հետևանքով 129 մարդ զոհվել էր, շուրջ 300 քաղաքացի էլ տարբեր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոցներ:
Սակայն ահաբեկչության մասին տեղեկանալուց հետո մարզիչները չեն ընդհատել ֆուտբոլային հանդիպումը, հաղորդում է The New York Times-ը: