211652_close_icon
views-count13136 դիտում article-date 21:32 16-09-2014

Ոստիկանություն է մեղայականով ներկայացել Կասյան փողոցում 2 հետիոտնի վրաերթի ենթարկած Mercedes֊ի վարորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 16֊ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը մոտավորապես 17․00֊ի սահմաններում Կասյան փողոցում Mercedes մակնիշի 50 ԼԼ 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ 21֊ամյա Միշա Մուրադյանը վրաերթի է ենթարկել հետիոտներ, 48֊ամյա հասակակիցներ Գոհար Ստեփանյանին և Սուսաննա Հակոբյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը վրաերթից հետո հեռացել է դեպքի վայրից, իսկ վրաերթի ենթարկվածները քաղաքացիների, փրկարարների օգնությամբ դեպքի վայր ժամանած շտապ օգնության բրիգադներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդը վրաերթից հետո գնացել է հիվանդանոց և որտեղ ներկայացել է այնտեղ ժամանած քննիչին ու հայտնել, որ վախեցել է դեպքի վայրում մնալուց՝ մտածելով, որ կատարվածի համար հնարավոր է հավաքվածները հաշվեհարդար տեսնեին իր նկատմամբ։ Քննիչի հանձնարարականով՝ Mercedes֊ը տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հետիոտնները փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր