211652_close_icon
views-count10720 դիտում article-date 12:57 31-01-2016

Մալաթիայի ոստիկանություն է մեղայականով ներկայացել Երևանում հետիոտնին վրաերթի ենթարկած «Հայաստանի էլեկտրացանցեր»-ի աշխատակիցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` հունվարի 30-ին Երևանում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 00:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 116 տան դիմաց վրաերթի է ենթարկվել անձը չպարզած, մոտ 40-45 տարեկան տղամարդ, ում Երևանի շտապօգնության 1-03 ծառայությունը տեղափոխել է Աստղիկ բժշկական կենտրոն: Նույն օրը քննիչ Մ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի և 244 հոդվածի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հաջորդ օրը` ժամը 11:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի 7-րդ շենքի բնակիչ, 40-ամյա Էդուարդ Շահբազյանը, ով հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը` իր վարած Nissan Skyline մակնիշի 34 ՍM 093 համարանիշի ավտոմեքենայով, ու քանի որ վախեցել է հաշվեհարդարից` հեռացել է դեպքի վայրից: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրաերթից հետո դեպքի վայրում պոկվել և ընկել է Nissan-ի առջևի համարանիշը, իսկ վարորդ Է. Շահբազյանը աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի Նոր Նորք մասնաճյուղում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր