Դանիան կրկնապատկում է իր տարածքային հավակնություններն Արկտիկայում
                        Rosbalt-ru-ի հաղորդմամբ՝ Դանիան կրկնապատկում է իր տարածքային հավակնություններն Արկտիկայում: 
Մոտ ապագայում Դանիան պատրաստվում է ՄԱԿ-ին հայտարարել Հյուսիսային բևեռի շուրջ 400.000 քառակուսի կիլոմետր տարածքով ծովի հատակի վրա իր բացառիկ իրավունքների մասին: 
Հաղորդվում է նաև, որ բացի այդ, Դանիայի տարածքային այդ հավակնությունները տարածվում են Կանադայի շահերի գոտու վրա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

