211652_close_icon

Մեծ պետությունները փորձում են այս ժամանակահատվածում իրենց աշխարհաքաղաքական հավակնություններն առավելագույնս իրացնել, ապա նոր միայն հաստատել նոր աշխարհակարգի սկզբունքներն ու առաջնահերթությունները. Տիգրան Աբրահամյան

views-count1846 դիտում article-date 11:14 17-06-2025
Աշխարհակարգային փոփոխությունների այս անցումային ժամանակաշրջանում միայն «ջունգլիների օրենքներն» են գործում և մինչև աշխարհում խաղի նոր կանոններ չհաստատվեն, արյունալի պատերազմները «մարտերն առանց կանոնի» սկզբունքով լայն թափով կշարունակեն:  

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մեծ պետություններն իրավիճակը լավ հասկանում են, սակայն փորձում են այս ժամանակահատվածում իրենց աշխարհաքաղաքական հավակնություններն առավելագույնս իրացնել, ապա նոր միայն հաստատել նոր աշխարհակարգի սկզբունքներն ու առաջնահերթությունները:

Իսկ մինչ դա, պատերազմների անվերահսկելի ալիքը տարբեր աշխարհամասերով ակտիվ կշրջի և հազարավոր անմեղ մարդկանց մահեր ու զրկանքներ կբերի»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր