Արեւմուտքն Էրդողանի հավակնություններն ուղղորդեց դեպի հարավ և արևելք
                        Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Թուրքիայի առջեւ փակելով Եվրամիության դռները, ինչի առթիվ, ի դեպ, հայ ազգայնականներն աննկարագրելի հրճվանք ապրեցին, Արեւմուտքն Էրդողանի հավակնություններն ուղղորդեց դեպի հարավ եւ արեւելք:
Նպատակն, ըստ երեւույթին, ռուս-թուրքական եւ թուրք-պարսկական լրջագույն բախումներ հրահրելն էր, որից հետո կթուլանային եւ Ռուսաստանը, եւ Թուրքիան, եւ Իրանը: Եւ կգար ազդեցության ոլորտների վերաբաժանման ժամը: 
Թուրքիան եւ Ռուսաստանը կանխազգացին սպառնալիքը եւ, շատ հարցերում մրցակից լինելով հանդերձ՝ գնացին ռազմավարական համագործակցության, որին մասնակիորեն աջակցեց նաեւ Իրանը: Քառասունչորսօրյա պատերազմից, որի նախապատրաստմանը հօգուտ Ադրբեջանի ուղղակի կամ միջնորդավորված ջանքեր է գործադրել նաեւ Արեւմուտքը, Եվրոպան եւ ԱՄՆ-ը փաստացի ոչինչ չստացան: 
Մեծ հաշվով կորցրեց նաեւ Իրանը, որ հիմա փորձում է առավելագույն հնարավորը քաղել: Նույն ծիրի մեջ են Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները: Շատ բարդ խճանկար է: Աստված օգնական հայ դիվանագիտությանը, որպեսզի կարողանա հասնել Լեռնային Ղարաբաղի ամբողջականության վերականգնմանը եւ վերջնական կարգավիճակի հարցի միջազգային լեգիտիմացմանը»:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


