Ֆինլանդիայի Valio֊ի գործարանում հրդեհ է բռնկվել
Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում այրվում է կաթնամթերք արտադրող Valio֊ի գործարանը։ Այս մասին հայտնում է Yle լրատվական միջոցը։
Հրդեհը բռնկվել է կտուրից, ինչի հետևանքով տուժել է 2 մարդ։
Շենքից մոտ 150 մարդ է տարհանվել։
Դեպքի վայրում աշխատում է փրկարար ծառայության ավելի քան 10 ստորաբաժանում։