1315 դիտում
17:51 16-09-2014
16-րդ թաղամասի գազիֆիկացման խնդիրը վերջին 20 տարիներին ամենասպասված ծրագիրն էր աջափնյակցիների համար. Տ. Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը:
16-րդ թաղամասի շենքերի գազիֆիկացման աշխատանքների հետ կապված՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ 24 շենքերում աշխատանքներն ավարտված են, և շուրջ 750 բնակիչ արդեն իսկ միացել է գազամատակարարման ցանցին, ևս 400-ը բաժանորդագրված է: Նշվել է նաև, որ թաղամասի 5 շենքերի բնակիչներ, ինքնակամ միջամտությունների հետևանքով առաջացած խնդիրների պատճառով, հրաժարվում են շենքի գազիֆիկացումից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկ անգամ ևս հանդիպել բնակիչների հետ և քննարկել հարցը:
«16-րդ թաղամասի գազիֆիկացման խնդիրը վերջին 20 տարիներին ամենասպասված ծրագիրն էր աջափնյակցիների համար, որն այս երկու տարիներին մենք կարողացանք կյանքի կոչել և, ըստ էության, ավարտել: Սակայն մտահոգիչ է, որ դեռևս 5 շենքերում խնդիրը շարունակում է արդիական մնալ: Այս ուղղությամբ պետք է հստակ աշխատանքներ տանել: Մեկ անգամ ևս տեղում հանդիպեք բնակիչների հետ, զրուցեք և փորձեք խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ առաջարկել, որից հետո միայն, եթե բնակիչները կրկին կհրաժարվեն գազիֆիկացման հնարավորությունից, ապա նոր միայն հարցը համարենք փակված»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
2629 դիտում
22:06 29-12-2017
Պետք է փաստենք, որ Երևան քաղաքը վերջին տարիներին ունի շատ ձեռքբերումներ. Տարոն Մարգարյան
938 դիտում
11:00 19-03-2014
Ընթացիկ տարում մայրաքաղաքի 16-րդ թաղամասում կավարտվի գազիֆիկացման ծրագիրը
1996 դիտում
18:43 15-12-2014
Ամանորն ամենասպասված տոնն է. ֆոտոշարք
Այս բաժնից
1366 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
781 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին