941 դիտում
11:00 19-03-2014
Ընթացիկ տարում մայրաքաղաքի 16-րդ թաղամասում կավարտվի գազիֆիկացման ծրագիրը
Երևանի քաղաքապետարանի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնությամբ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասում շարունակվում են բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման աշխատանքները:
2011թ-ից մեկնարկած ծրագիրն ամբողջությամբ կավարտվի այս տարեվերջին: Արդյունքում 1970-ական թվականներին կառուցված երբևէ գազիֆիկացում չունեցող այս թաղամասի բնակիչները ևս հնարավորություն կունենան օգտվելու կապույտ վառելիքից: Թաղամասի 15 բազմաբնակարան շենքերում աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտված են և շուրջ 500 բաժանորդներ ապահովված են գազամատակարարմամբ: Չորս շենքերում այժմ ընթացքի մեջ են գազիֆիկացման աշխատանքները, իսկ ևս 5-ում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից պատասխանատուների առջև խնդիր է դրվել աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետներում և թաղամասի բնակարաններն օր առաջ ապահովել գազամատակարարմամբ:
Նմանատիպ նյութեր
1176 դիտում
20:12 03-07-2015
Մայրաքաղաքի գրադարանների հիմնանորոգման ծրագիրն այս տարի ամբողջությամբ կավարտվի
Այս բաժնից
1237 դիտում
12:18 08-01-2025
Թմրանյութը պահել էին ուրիշի տանը. Արտաշատի համայնքային ոստիկանների երկու բացահայտում
1012 դիտում
10:53 08-01-2025
Աղավնաձոր համայնքից 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազություն