1648 դիտում
19:14 16-09-2014
«Ճամբարում». կյանքն առանց համակարգչի. տեսանյութ
21-րդ դարի երեխաներին դժվար է պատկերացնել առանց ինտերնետի ու համակարգչի: Ռեժիսոր Աշոտ Հակոբյանը ռիսկի է դիմել ու «Ճամբարում» կինոնկարում պատկերել երեխաների կյանքն առանց համակարգչային խաղերի: Կինոնկարի հեղինակները նպատակ ունեն հուշել ծնողներին, թե ինչպես կարելի է կազմակերպել երեխաների առօրյան: Գլխավոր ուղերձը երեխաներին համակարգչի առջևից հեռացնելն է ու իրական մանկական աշխարհ տեղափոխելը: Հեղինակները կարծում են, որ 21-րդ դարում նման ֆիլմի ծնունդն անհրաժեշտություն է:
Լալա Մնացականյանը ֆիլմում մարմնավորում է ջղային մանկավարժի դերը: Դերասանուհին հետաքրքիր, գունեղ, հուզիչ, փոքր ինչ ծիծաղելի կերպար է մարմնավորում: Երգչուհի Դալիթա Ավանեսյանը մարմնավորում է գլխավոր հերոսուհու՝ Լյուսիին: Նրա համար այս դերը դեբյուտային է: «Ճամբարում» ֆիլմի պրոդյուսերը Հայկ Ավագյանն է: «Խաղ իմ կաննորներով»-ից հետո նրա երկրորդ աշխատանքն է: Ֆիլմի օպերատորն էլ Վահե Տերտերյանն է: Կինոնկարի ստեղծման համար ծախսվել է ավելի քան 30 միլիոն դրամ: Ֆիլմարտադրողները դա արել են սեփական ուժերով: «Ճամբարում»-ը մեծ էկրան կբարձրանա սեպտեմբերի 22-ին:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33720]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1901 դիտում
16:27 02-04-2014
Կես միլիոն արժողության համակարգչի գողը հանգստյան տան աշխատակցուհին էր. տեսանյութ
Այս բաժնից
1375 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
790 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին