«Մեծ Սաղավարտ 2014». Արոնյանը գրանցեց իր առաջին հաղթանակը
                        Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող «Մեծ Սաղավարտ 2014» անվանումը կրող մրցաշարում կայացել են 2-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Ռուսլան Պոնոմարյովի  հետ և հանդիպումն ավարտվել է 51-րդ քայլին՝ մեր շախմատիստի հաղթանակով: Մյուս խաղատախտակի շուրջ Վիշվանաթան Անանդը հաղթանակ է տարել Ֆրանսիսկո Վալյեխո-Պոնսի նկատմամաբ:
Խաղացված 2 տուրից հետո՝
Անանդ – 6
Արոնյան – 4
Վալյեխո – 1
Պոնոմարյով – 0
Վաղը կայանալիք 3-րդ  տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Վիշվանաթան Անանդի  հետ:
Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով 17:00:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

