«Մեծ Սաղավարտ 2014». Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Անանդի հետ
Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող «Մեծ Սաղավարտ 2014» անվանումը կրող մրցաշարում կայացել են 3-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Վիշվանաթան Անանդի հետ: Մյուս խաղատախտակի շուրջ Ռուսլան Պոնոմարյովը հաղթանակ է տարել Ֆրանսիսկո Վալյեխո-Պոնսի նկատմամաբ:
Խաղացված 3 տուրից հետո՝
Անանդ – 7
Արոնյան – 5
Պոնոմարյով – 3
Վալյեխո – 1
Մրցաշարում այսօր հանգստյան օր է: Սեպտեմբերի 18-ին կայանալիք 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Ռուսլան Պոնոմարյովի հետ:
Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով 17:00: