«Մեծ Սաղավարտ 2014». Արոնյանը մեկնարկել է ոչ-ոքիով
                        Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող «Մեծ Սաղավարտ 2014» անվանումը կրող գերհզոր մրցաշարում կայացել են 1-ին տուրի հանդիպումները: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխո-Պոնսի հետ, իսկ Վիշվանաթան Անանդը հաղթանակ է տարել Ռուսլան Պոնոմարյովի նկատմամբ:
Խաղացված 1 տուրից հետո՝
Անանդ – 3
Արոնյան – 1
Վալյեխո – 1
Պոնոմարյով – 0
Այսօր կայանալիք 2-րդ  տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Ռուսլան Պոնոմարյովի հետ:
Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով 17:00:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

