«Մեծ Սաղավարտ 2014» Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Պոնոմարյովի հետ
Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող «Մեծ Սաղավարտ 2014» անվանումը կրող մրցաշարում մեկ օրյա հանգստից հետո կայացել են 4-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Ռուսլան Պոնոմարյովի հետ: Մյուս խաղատախտակի շուրջ Վիշվանաթան Անանդիը հաղթանակ է տարել Ֆրանսիսկո Վալյեխո-Պոնսի նկատմամաբ:
Խաղացված 4 տուրից հետո՝
Անանդ – 10
Արոնյան – 6
Պոնոմարյով – 4
Վալյեխո – 1
Վաղը կայանալիք 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Ֆրանսիսկո Վալյեխո-Պոնսի հետ:
Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով 17:00: