Հնդկաստանում ծնվել է եռակնանի հորթ
Հնդկաստանի հարավում ընկած գյուղերից մեկում ծնվել է եռակնանի հորթ, որը դարձել է տեղաբնակների պաշտամունքի առարկան: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Երրորդ աչքը գտնվում է հորթի գլխի ուղիղ մեջտեղում, ճիշտ այնպես, ինչպես որ հինդուիզմի աստվածներից Շիվայի պարագայում է: Դրա համար էլ տեղաբնակները հորթը որակել են որպես աստվածային էակ, իսկ շրջակա գյուղերի բնակիչները գալիս են երկպրագելու նրան: