Չինաստանում վեցոտանի հորթ է ծնվել. տեսանյութ
Չինաստանում վեցոտանի հորթ է ծնվել, որին յուրաքանչյուր օր տեսնելու են գալիս տասնյակ մարդիկ, այդ թվում նաև լրագրողներ: Քանի որ պարանոցից կախված ավելորդ ոտքերը չեն խանգարում հորթին, տերը չի պատրաստվում վիրահատել նրան:
Հորթի տիրոջ՝ ֆերմեր Չժան Գոնգկսունի խոսքերով, նա մտադիր է կենդանուն վաճառել "Արտասովոր կենդանիների կենդանաբանական այգուն", որտեղ այս հորթի համար մի քանի անգամ ավելի կվճարեն, քան սովորականի համար: