211652_close_icon

Խուզարկությամբ ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

views-count1274 դիտում article-date 16:04 16-09-2014
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Լուռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, մի քրեական գործի շրջանակներում, Վանաձոր քաղաքի մի ավտոտնակից խուզարկությամբ հայտնաբերել են «ԲԵՐԵՏՏԱ» տեսակի ատրճանակ՝ երկու փամփշտակալներով, յուրաքանչյուրը լիցքավորված 15-ական փամփուշտով, և «ՏՕԶ» տեսակի 97 փամփուշտ` առանձին տուփերում: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր