211652_close_icon
views-count918 դիտում article-date 14:47 13-02-2014

Քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներ

Ոստիկանության Կոտայքի բաժնում քննվող մի քրեական գործի շրջանակներում` ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները փետրվարի 10-ին 1962 թ. ծնված Գրիշա Ա.-ի տանը և կից օժանդակ շինություններում կատարած խուզարկությամբ հայտնաբերել են 5.45 մմ տրամաչափի 14, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 12, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 8 փամփուշտ: Գրիշա Ա.-ն խոստովանել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն: Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Նախաքննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր