211652_close_icon
views-count1949 դիտում article-date 10:24 16-09-2014

Ռուբլին գրանցեց բացարձակ «հակառեկորդ»՝ մեկ դոլարի գինն անցավ 38 ռուբլուց. ՀԺ

«Երեկ ռուսական ռուբլին գրանցեց բացարձակ «հակառեկորդ»՝ մեկ դոլարի գինն անցավ 38 ռուբլուց: Իր պատմության ընթացքում ռուսական ռուբլին երբեք այդքան արժեզրկված չի եղել՝ նույնիսկ 2008-2009 թթ. Համաշխարհային ճգնաժամի ժամանակ»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում. «Սա բարդ իրավիճակ է ստեղծում ՀՀ բնակչության համար, քանի որ Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների ավելի քան 80 տոկոսը գալիս է Ռուսաստանից: Ռուբլու արժեզրկման հետևանքով նվազում է այդ տրանսֆերտների ծավալները, ինչը չափազանց մեծ նշանակություն ունի բնակչության գնողունակության տեսանկյունից: Տարեկան ՌԴ-ից միայն բանկային համակարգով Հայաստան է ուղարկվում ՀՀ բյուջեին հետ համեմատելի գումար՝ մոտ 2 մլրդ դոլարին համարժեք ռուբլի»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր