«Բարսելոնա»-ի հարձակվող կարող է տեղափոխվել Անգլիա
Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրոն իր կարիերան կարող է շարունակել Մառախլապատ Ալբիոնում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված են«Արսենալ»-ը և «Լիվերպուլ»-ը, տեղեկացնում է Fichajes.net-ը:
Աղբյուրի տվյալներով` լոնդոնցիներն ու մերսիսայդցիները Իսպանիայի հավաքականի խաղացողին կփորձեն ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Նշվում է, որ ֆուտբոլիստը պատրաստ է հեռանալ իր հարազատ ակումբից, եթե առաջիկա կես տարվա ընթացքում չկարողանա ամրապնդվել թիմի հիմնական կազմում: