211652_close_icon
views-count1463 դիտում article-date 15:26 15-09-2014

Անթալիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է շրջվել. կան վիրավորներ

Թուրքիայի Անթալիա հանգստարանային գոտում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող միկրոավտոբուս է վթարի ենթարկվել: Հաղորդվում է առնվազն 2 վիրավորի մասին: Նրանք տատ և թոռ են, որոնց տեղափոխել են Անթալիայի հիվանդանոց: Նրանցից մեկը ունի անրակի կոտրված, մյուսը՝ գանգուղեղային վնասվածք: Սվերդլովի շրջանի տեղեկատվական-զբոսաշրջային կենտրոնի նախագահ Վադիմ Վիների խոսքով՝ հոսպիտալացված զբոսաշրջիկները լուրջ վնասվածքներ են ստացել ավտովթարի հետևանքով: Հայտնի է, որ միկրոավտոբուսում եղել է 11 զբոսաշրջիկ: Ներկա պահին ճշտվում են վթարի մանրամասները: Վթարից հետո ևս ամուսիններ են դիմել բուժօգնության: Պարզվել է, որ տղամարդը ստացել է կոնքի կոտրված, իսկ նրա կնոջ մոտ ախտորոշվել է դեմքի և մարմնի այլ հատվածների սալջարդ:

Նմանատիպ նյութեր