Ելիզավետա 2-րդը մտադիր չէ խառնվել Շոտլանդիայի անկակության շուրջ ծավալվող վեճին
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը մտադիր չէ խառնվել Շոտլանդիայի անկակության շուրջ ծավալվող վեճին:
Միապետի տեսակետից՝ միայն Շոտլանդիայի բնակչությունը կարող է այդ հարցը լուծել:
Հաղորդվում է, որ այս հայտարարությունը արվել է մամուլում կատարված այն հրապարակման ֆոնին, ըստ որի թագուհին անհանգստացած է անկախության հանրաքվեի արդյունքում Էդինբուրգի առանձնացման հեռանկարով:
Հանրաքվեն տեղի է ունենալու սեպտոմբերի 18-ին: