Լեգենդար դարպասապահի կարիերայի 120-րդ գոլ. տեսանյութ
«Սան-Պաուլու»-ի լեգենդար դարպասապահ Ռոժերիու Սենին իր կարիերայի 120-րդ գոլն է խփել: Բրազիլացի ֆուտբոլիստը այս անգամ աչքի է ընկել Բրազիլիայի առաջնության հերթական տուրում «Կրուզեյրո»-ի հետ կայացած խաղի ժամանակ: Սենիի 11 մետրանոցից խփած գոլը իր թիմին օգնել է հաղթել մրցակցին:
Հարկ է նշել, որ Սենին 2007 թվականին մտել է Գինեսի ռեկորդների գիրք, որպես աշխարհում ամենաշատ գոլ խփած դարպասապահ: