Թուրքիան ծրագրում է Patriot զենիթահրթիռային համալիրների հիմքի վրա ստեղծել սեփական ԶՀՀ-ները
Թուրքիան ծրագրում է 2018-2020 թթ. Ստեղծել ամերիկյան նշանավոր patriot զենիթահրթիռային համալիրների նմանակը: Այս մասին haqqin.az պորտալին հայտնել է թուրքական Rokestan ընկերության մարկեթինգի ղեկավար Բարբարոս Յուզգյունը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գիտահետազոտական ինստոիտուտն ակտիվորեն աշխատում է այդ համալիրների ստեղծման վրա:
Հիշեցնենք, որ Նիդերլանդները վերջերս հրաժարվեց երկարաձգել Թուրքիայում իր Patriot ԶՀՀ-ների տեղակայման ժամկետը, որոնք տեղակայվել էին 2013 թվականի հունվարին Թուրքիայի խնդրանքով, որպեսզի կանխեն Սիրիայի տարածքից եկող ցանկացած հարձակում: