Կագավան իր վերադարձը «Բորուսիա»-ում նշանավորեց գոլով. տեսանյութ
Բունդեսլիգայի 3-րդ տուրի խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 3:1 հաշվով պարտության մատնեց «Ֆրայբուրգ»-ին: Խաղի հերոս դարձավ Շինջի Կագավան, ով «Մանչեսթեր Յունայթեդ»-ից վերադառնալուց հետո իր երկրորդ նորամուտը նշեց դորտմունդցիների կազմում: 34-րդ րոպեին ճապոնացի խաղացողը սկսեց իր թիմի առաջին գոլային գրոհը, իսկ 41-րդ րոպեին կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դորտմունդյան ակումբի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
[b]«Բորուսիա» - «Ֆրայբուրգ»`3:1[/b]
Գոլեր` Ռամոս 34', Կագավա 41', Օբամեյանգ 78' – Սորգ 90'